Նոբելյան մրցանակակիրը կիսվել է ծերացումը դանդաղեցնելու 5 պայմանով

12:43 • 02.01.18

Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի կենսաբան Էլիզաբեթ Բլեքբերնը կիսվել է միջոցներով, որոնց շնորհիվ կարելի է դանդաղեցնել ծերացումը:

Business Insider-ի հետ զրույցում մասնագետը հիմնվել է իր գիտական աշխատության վրա, որում քննարկել է ծերացման գործընթացի կենսաբանական պատճառները:

Առաջին հերթին Բլեքբերնը կոչ է անում հաղթահարել սթրեսը: Իր աշխատությունում գիտնականն ուսումնասիրել է աուտիզմ և այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաներ դաստիարակող մայրերի պահվածքը: Պարզվել է, որ առավել սթրեսադիմացկուն կանանց մոտ ծերացման գործընթացը զգալիորեն ավելի դանդաղ է ընթանում:

Երկրորդ հերթին գիտնականը խորհուրդ է տալիս մեդիտացիա անել: Նրա տվյալների համաձայն՝ երկու ամսվա ընթացքում օրական 12 րոպե մեդիտացիա անող մարդկանց մոտ ծերացումը նույնպես դանդաղում է:

Բլեքբերնը խորհուրդ է տվել նաև ավելի շատ շփվել հարևանների հետ, ամուսնանալ և «կյանքի ընկեր» ունենալ:

Դրանից բացի, կենսաբանը խորհուրդ է տալիս գումար վաստակել: Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի մեծ եկամուտ ունեցող մարդկանց մոտ ծերացումն ավելի ուշ է սկսվում:

Ամերիկացի գիտնական-բջջագենետիկ Էլիզաբեթ Էլեն Բլեքբերնը 2009 թվականին Քերոլ Գրեյդերի և Ջեք Շոստակի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում կատարած աշխատանքի համար:

 

Նոբելյան մրցանակակիրը կիսվել է ծերացումը դանդաղեցնելու 5 պայմանով