ԱՄՆ-ի բնակիչները գերլուսնի ականատես են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

10:49 • 02.01.18

Հունվարի մեկի լույս երկուսի գիշերն ԱՄՆ-ի մի շարք քաղաքների բնակիչներ ականատես են դարձել հազվադեպ երևույթի՝ գերլուսնի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) փորձագետների կանխատեսմամբ՝ այս երևույթը, որը նաև հայտնի է որպես «գայլի լուսին», կհասնի իր գագաթնակետին հունվարի 31-ի գիշերը՝ դառնալով վերջերս դիտված ամենաբացառիկ գերլուսինը:

Նշվում է, որ գերլուսնի երևույթն առաջանում է, երբ լիալուսինը գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա:


Հատկանշական է, որ երևույթի հետևանքով լուսինն իր չափից 7 տոկոսով ավելի մեծ և 12-14 տոկոսով ավելի վառ է դառնում:



Չիկագո, Իլինոյս

 

Լաս Վեգաս, Նևադա

 

Մանհեթեն, Նյու Յորք

 

Նյու Ջերսի

 

Նյու Յորք

 

Կանզաս, Միսուրի

 

Նյու Յորք

 

Չիկագո, Իլինոյս

 

ԱՄՆ-ի բնակիչները գերլուսնի ականատես են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)