Հայտնի է ցերեկային քնի վտանգը

14:51 • 03.01.18

Ամերիկացի քնաբան, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Ուոլքերը ներկայացրել է մարդու առողջության վրա ցերեկային քնի բացասական ազդեցությունը: Այս մասին մասնագետը հայտնել է Business Insider-ին:

Քնաբանը հաստատել է, որ ցերեկային քունն ընդհանուր առմամբ կարող է օգտակար լինել գլխուղեղի համար: Սակայն, նրա կարծիքով, ցերեկային քունը կարող է «երկսայր նիզակ» դառնալ. ցերեկային ժամերին մարդը «կուտակում է քնկոտությունը»:

Մասնագետը նշել է, որ ցերեկը 40-50 րոպեից ավելի քնելու դեպքում քնկոտությունը խախտվում է, ու այնուհետև նվազում է հավանականությունը, որ մարդը գիշերը քնով կանցնի և լավ կքնի:

Ուոլքերի պնդմամբ՝ ցերեկային քունը չի լրացնում քնի պակասը:

«Քունը նման չէ բանկի: Չի կարելի պարտք կուտակել ու այնուհետև այն մարելու հույս ունենալ: Ահա թե ինչու քնի պարագայում գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Չի կարելի կրճատել քունը շաբաթվա ընացքում, այնուհետև շատ քնել հանգստի օրերին», - ասել է գիտնականը:

Հայտնի է ցերեկային քնի վտանգը