LG-ն ներկայացրել է աշխարհում ամենամեծ OLED հեռուստացույցը

19:14 • 03.01.18

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է 88 դյույմ անկյունագծով, 8K լուծաչափով աշխարհում ամենամեծ OLED հեռուստացույցը: Հայտնի է, որ նախկինում աշխարհում ամենամեծ OLED հեռուստացույցի էկրանն ուներ 77 դյույմ անկյունագիծ:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տպավորիչ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է այս ամիս Լաս Վեգասում մեկնարկելիք CES 2018 ցուցահանդեսի շրջանակում:

Դրա տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն  չի հրապարակվել:

Աղբյուրը նշում է, որ հեռուստացույցի գնի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի միայն շնորհանդեսից հետո: Այնուհանդերձ,  ենթադրվում է, որ այն կգերազանցի 100.000 դոլարը:

 

 

LG-ն ներկայացրել է աշխարհում ամենամեծ OLED հեռուստացույցը