Samsung Galaxy S9 և S9+ մոդելների իրական լուսանկարը հայտնվել է համացանցում

17:29 • 03.01.18

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է շուտով ներկայացնել Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, որոնք դառնալու են iPhone-ի նոր մոդելների գլխավոր մրցակիցները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախքան պաշտոնական շնորհանդեսը հեռախոսների իրական լուսանկարը արտահոսել է համացանց: Դատելով կադրից՝ Galaxy S9-ը հետին պանելին կունենա մեկ, իսկ  S9+ մոդելը՝ 2 տեսախցիկ:

Բացի այդ, դրանք համալրված կլինեն մատնահետքի ճանաչման գործառույթով, որի կոճակը կգտնվի հետին պանելին: Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոններից մեկը կունենա 5.8 դյույմ անկյունագծով էկրան, իսկ մյուսը՝ 6.2 դյույմանոց:

Դրանց գինը կտատանվի 916-1.036 դոլարի սահմանում: Նորույթների վերաբերյալ այլ տեղեկություն չկա:

Հայտնի է, որ հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հաջորդ շաբաթ՝ Լաս Վեգասում մեկնարկելիք Consumer Electronics Show ցուցահանդեսի շրջանակում:

 

 

 

Samsung Galaxy S9 և S9+ մոդելների իրական լուսանկարը հայտնվել է համացանցում