ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունեն Երկիրն ու Լուսինը 5 մլն կմ հեռավորությունից (լուսանկար)

20:10 • 03.01.18

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է բացառիկ կադր, որն արվել է OSIRIS-Rex արբանյակի միջոցով և ցույց է  տալիս՝ ինչ տեսք ունեն Երկիրն ու դրա բնական արբանյակ Լուսինը 5 մլն կմ հեռավորությունից:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, արբանյակը լուսանկարն արել է դեպի ածխածնով հարուստ Բենու երկնաքարը թռչելու ճանապարհին: Հայտնի է, որ սարքը պետք է փորձանուշներ վերցնի երկնային մարմնից ու նորից Երկիր վերադառնա:

Ենթադրվում է, որ արբանյակը երկնաքարին կհասնի 2018թ. օգոստոսին: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, OSIRIS-Rex-ը Երկիր կվերադառնա 2023թ.:

Ինչ վերաբերում է ստորև ներկայացված ուշագրավ լուսանկարին, ապա այն արվել է 2017թ. հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ, սարքը ֆիքսել է 3 կադր, որոնց համադրումից էլ ստացվել է այս լուսանկարը:

 

Three images (different color wavelengths) were combined and color-corrected to make the composite, and the Moon was 'stretched' (brightened) to make it more easily visible.

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունեն Երկիրն ու Լուսինը 5 մլն կմ հեռավորությունից (լուսանկար)