Չինաստանում պեղվել են դինոզավրի՝ 130 մլն տարվա պատմություն ունեցող և հրաշալի պահպանված ձվեր (լուսանկարներ, տեսանյութ)

18:47 • 04.01.18

Չինաստանում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հնագույն դինոզավրի ձվեր, որոնք հրաշալի վիճակում են գտնվում, գրում է The Daily Mail-ը:


Ընդհանուր առմամբ, Գուանչժոյում հայտնաբերվել է 30 ձու, որոնք, ըստ հնագետների, ունեն 130 մլն տարվա պատմություն:

Նշվում է, որ ուշագրավ հայտնագործությունն արվել է դեկտեմբերի 25-ին՝ միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների ժամանակ: Սկզբում բանվորները կարծել են, թե դա սպիտակ օվալաձև քարերի կույտ է, սակայն ի վերջո գլխի են ընկել, որ խոսքը դինոզավրի քարացած ձվերի մասին է:

Անմիջապես ոստիկանություն է ահազանգվել, ինչից հետո տվյալ վայրում շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Այժմ ձվերը թանգարան են տեղափոխվել:

 

The dinosaur eggs were found on December 25 under a construction site in Ganzhou, China

Experts (pictured examining the fossils) said the dinosaur eggs were 130 million year old

Workers found the perfectly preserved eggs as they were breaking the earth with explosives

Pictured is a 3D illustration of Caudipteryx, a genus of peacock-sized oviraptorosaur dinosaur. The first specimen of Caudipteryx was discovered in China in 1997 

Չինաստանում պեղվել են դինոզավրի՝ 130 մլն տարվա պատմություն ունեցող և հրաշալի պահպանված ձվեր (լուսանկարներ, տեսանյութ)