Samsung Galaxy S8-ը լավագույն սմարթֆոն է ճանաչվել
4PDA պորտալը կազմել է 2017 թվականին թողարկված սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է հարավկորեական Samsung ընկերության Galaxy S8 սարքը, գրում է life.ru-ն։
Պորտալի խմբագրությունը Galaxy S8-ն անվանել է լավագույն սարքը, որում բոլոր դետալները «հասցվել են կատարելության»։ Մասնագետներն ընդգծել են կենսաչափական սքաները, Bixby ձայնային օգնականը, որն առաջին անգամ հայտնվել է այս սարքում, 2,5D ապակուց էկրանը և այլն։ Սմարթֆոնը համեմատել են այլ սարքերի՝ iPhone X-ի, LG V30+-ի և Sony XZ1-ի հետ։
«Միջին դասի լավագույն սմարթֆոն» անվանակարգում հաղթել է Huawei Honor 9-ը՝ ընդգծելով դրա արտադրողական պրոցեսորը և որակյալ երկակի տեսախցիկը։
Լավագույն բյուջետային սմարթֆոն է ճանաչվել Xiaomi Redmi Note 4X-ը, ամենահզոր սարք՝ OnePlus 5-ը։
Հիշեցնենք, որ Samsung Galaxy S8-ը ներկայացվել է 2017 թվականի ապրիլին։










