Դուբայում հնդիկ հավաքարարը ոստիկանությանն է հանձնել պատահմամբ գտած և ավելի քան 55 000 դոլար արժողությամբ ոսկով ու ադամանդներով լի պայուսակը
Դուբայում հնդիկ հավաքարարը քաղաքի Ալ Կուզեյս շրջանում իր կողմից գտնված պայուսակը, որի մեջ գտնվել է ոսկի ու ադամանդներ, հանձնել է տեղի ոստիկանությանը, գրում է life.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ Վինաքաթար Ամանա Մոթաբաթո Լալ անունով հնդիկ աշխատավորը պատահմամբ գտել է ոսկով ու ադամանդներով լի պայուսակն ու որոշել է այն յուրացնելու փոխարեն հանձնել իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ պայուսակի պարունակությունն իր արժեքով ընդհանուր առմամբ գերազանցել է 55 000 ամերիկյան դոլարը:
Իր ազնվության համար հավաքարարը պարգևատրվել է շնորհակալագրով, որը նրան հանձնել է Ալ Կուզեյսի ոստիկանության պետը:










