Փորձագետները հայտնել են Android համակարգով աշխատող ամենալավ սմարթֆոնի անունը (տեսանյութ)
Android Authority պորտալի կողմից անցկացված հատուկ թեստավորման արդյունքում փորձագետները Android համակարգով աշխատող լավագույն սմարթֆոն են անվանել չինական Huawei Mate 10 Pro-ն:
Նման ընտրության հիմք են ծառայել հեռախոսի տեխնիկական պարամետրերը, տեսախցիկի աշխատանքը, մարտկոցի հնարավորություններն ու, իհարկե, գինը:
Թեստավորման արդյունքում վերջնական աղյուսակում այս սմարթֆոնը փորձագետների կողմից ստացել է 361 բալ՝ առաջ անցնելով Samsung Galaxy Note 8-ից 7 բալով: Երրորդ տեղում է հայտնվել OnePlus 5T ֆլագմանն իր 337 բալով:
Ցուցակում տեղ են գտել նաև այնպիսի սմարթֆոններ, ինչպիսիք են Nokia 8-ը, LG V30-ը, Pixel 2 XL-ը, Moto Z2 Force-ը, Sony Xperia XZ1-ը, Razer Phone-ն ու BlackBerry KEYone Black-ը:










