NASA-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը (լուսանկար)

19:46 • 06.01.18

ԱՄՆ դաշնային կառավարությանը պատկանող Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը, գրում է korrespondent.net կայքը: 

Դեկտեմբերի վերջն ու հունվարի սկիզբը զարմացրել են Կանադայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ շրջանների բնակիչներին արտասովոր ցուրտ եղանակի պատճառով, որն անցյալ տարիների համեմատ չափից ավել խիստ է եղել:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արևմուտքում, Ալյասկայում, Եվրոպայում և Ասիայում այս տարի նկատվում է համեմատավար մեղմ ձմեռ, որն ավելի շատ գարուն է հիշեցնում:

Նշենք, որ այս ուսումնասիրությունը փորձագետներն անցկացրել են 2001-2010 թվականների համեմատությամբ:

Հիշեցնենք, որ անցնող շաբաթում արտասովոր ցուրտ եղանակի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, փակվել են քաղաքի բոլոր դպրոցները: Սաստիկ ցուրտն ու փոթորիկը կաթվածահար են արել նաև Տեխասից մինչև Մեն նահանգներ ընկած քաղաքների բնականոն կյանքը:







NASA-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը (լուսանկար)