SpaceX-ը տիեզերք է արձակել ԱՄՆ-ի կառավարության համար նախատեսված գաղտնի արբանյակ
Ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 հրթիռակրի միջոցով տիեզերք է արձակել կառավարության համար գաղտնի Zuma արբանյակը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, գերգաղտնի առաքելությունն իրականացվել է այս գիշեր:
Արբանյակի չափսերի ու առաքելության բուն նպատակի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում: Բացի այդ, հայտնի չէ`երկրի կառավարության որ ճյուղի համար է այն աշխատելու:
Աղբյուրը նկատում է, որ SpaceX-ն արդեն 2-րդ անգամ է գաղտնի արբանյակ արձակում ԱՄՆ-ի կառավարության համար: Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2017թ. մայիսին:










