ԱՄՆ-ում հագուստը ծալող ռոբոտ է ստեղծվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ստարտափ է ստեղծվել, որը զբաղվում է հագուստ ծալելու համար նախատեսված FoldiMate ռոբոտի ստեղծմամբ: Այս մասին հայտնում է Mashable-ը՝ հրապարակելով նախագիծը ներկայացնող տեսանյութը:
Սպասվում է, որ առաջին ռոբոտները վաճառքի կհանվեն 2019 թվականի վերջին: Ներկայում ռոբոտի կոնցեպցիան արդեն պատրաստ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ «ծույլ մարդկանց համար նախատեսված» մեկ ռոբոտը կարժենա 980 դոլար:
Նախագիծը ներկայացնող տեսանյութում երևում է, որ իրը պետք է դնել սարքի մեջ, և մի քանի վայրկյան անց այն ծալում և վերադարձնում է այն:














