Հայտնի է Ferrari և Porsche սուպերքարերի նոր մրցակցի անվանումը
Hyundai ընկերության գլխավոր դիզայներ Լյուկ Դոնկերվոլկեն և կորեական ապրանքանիշի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Յանգ Չհոլը հաստատել են սուպերքարի նախագծի շուրջ տարվող աշխատանքների մասին լուրը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ակնկալվում է, որ նորույթը, որը կթողարկվի Genesis ապրանքանիշի ներքո, կկարողանա մրցել Ferrari-ի և Porsche-ի հետ:
Ավտոմեքենայի դիզայնը կներկայանա երկտեղանի կուպեի տեսքով: Հետնաքարշակ սուպերքարը շարժման մեջ կգցի հիբրիդային ուժային համակարգը, որը կազմված է բենզինային շարժիչից և մի քանի էլեկտրաշարժիչներից:
Մեքենայի մշակմամբ կզբաղվի սպորտային ստորաբաժանումը, որը ղեկավարում է BMW M ստորաբաժանման նախկին ղեկավար Ալբերտ Բիրմանը:










