Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple-ի դեմ՝ սարքերի աշխատանքը դանդաղեցնելու համար

11:42 • 09.01.18

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple ընկերության դեմ՝ iPhone-ների որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու առնչությամբ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով իրավաբանական շրջանակներում աղբյուրների:


Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության մրցակցության, սպառման և խարդախության դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչության (DGCCRF) ստորաբաժանումներից մեկի աշխատակիցները միացել են հետաքննությանը:


Հետաքննությունը սկսվել է հունվարի 5-ին:


Դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Apple-ը դիտավորյալ դանդաղեցնում է նախորդ սերունդների սարքերի աշխատանքը: ԱՄՆ-ում, ինչպես նաև Իսրայելում և Ֆրանսիայում Apple-ի դեմ այդ առնչությամբ տասնյակ հայցեր են ներկայացվել: Արդյունքում՝ կորպորացիան բաց նամակ է հրապարակել, որում խոստովանել է իր սխալները և առաջարկել է նվազեցնել մարտկոցի փոխարինման արժեքը:

 

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple-ի դեմ՝ սարքերի աշխատանքը դանդաղեցնելու համար