Հնդկուհին բռնաբարության փորձը կանխող վարտիք է ստեղծել՝ համալրված GPS-ով ու տեսախցիկով (լուսանկարներ, տեսանյութ)

14:04 • 09.01.18

Հնդկաստանի բնակչուհի Սինու Կումարին երկրում կանանց բռնաբարությունների թիվը նվազեցնելու ուշագրավ տարբերակ է առաջարկել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ուտար Պրադեշ նահանգի բնակչուհին ստեղծել է վարտիք, որը համալրված է  «կողպեքով», հարձակվողի դեմքը ֆիքսելու համար տեսախցիկով, ինչպես նաև ոստիկանությանը հարձակման մասին ահազանգելու հնարավորությամբ։

Հնարամիտ հնդկուհին պատմել է, որ վարտիքը ստեղծելու համար ծախսել է մոտ 70 դոլար, և հույս ունի, որ կկարողանա սկսել դրա զանգվածային արտադրությունը։

Դրա վրա կա հատուկ կոճակ, որը սեղմելու դեպքում վարտիքն անհնար է հանել։ Բացի այդ, այն զրահապատ է ու չի կարող կտրվել դանակի կամ մկրատի օգնությամբ։

Կումարիի խոսքով՝ սեռական բնույթի ոտնձգությունները, բռնաբարությունն ու մանկապղծությունն իրենց նահանգում տարածված երևույթներ են, ուստի՝ վարտիքը կարող է ինչ-որ չափով պաշտպանել իգական սեռի ներկայացուցիչներին։

«Ես վարտիքի վրա խելացի կողպեք եմ տեղադրել, որը հնարավոր է բացել միայն գաղտնաբառի միջոցով։ Բացի այդ, դրա վրա GPS-ով համալրված սարք կա, որը հարձակման դեպքում կարող է ահազանգող հաղորդագրություն ուղարկել ոստիկանությանը։ Պարտադիր չէ, որ կանայք ու աղջիկներն այս վարտիքն անընդհատ կրեն։ Նրանք կարող են այն կրել միայն տնից միայնակ դուրս գալու կամ վտանգ ներկայացնող միջավայրում գտնվելու դեպքում»,-պատմել է հնդկուհին։

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ վարտիքի նախնական օրինակն ուղարկվել է Նորարարությունների ազգային հիմնադրամ, որպեսզի արտադրության համար անհրաժեշտ արտոնագիր տրամադրվի։

 

 

 

The pink garment, which the teenager is hoping to take to the wider market, is also bulletproof and cannot be cut by a knife.  If a woman was to come under attack, a woman wearing the underwear could press a button on the device which would call a pre-set emergency number

If a woman was to come under attack, a woman wearing the underwear could press a button on the device which would call a pre-set emergency number

 

Հնդկուհին բռնաբարության փորձը կանխող վարտիք է ստեղծել՝ համալրված GPS-ով ու տեսախցիկով (լուսանկարներ, տեսանյութ)