Իլոն Մասկի հրթիռը կործանել է ԱՄՆ-ի կառավարության գաղտնի արբանյակը

09:48 • 09.01.18

Միացյալ Նահանգների կառավարության պատվերով SpaceX ընկերության կողմից լույս հունվարի 8-ին տիեզերք արձակված Zuma գերգաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր ու ընկել է օվկիանոսը:

Reuters-ի հաղորդմամբ՝ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը գաղտնի արբանյակը պետք է ուղեծիր հաներ Falcon 9 հրթիռակրի միջոցով, սակայն առաքելությունը ձախողվել է. հրթիռակրին չի հաջողվել հասնել ուղեծիր, ինչի հետևանքով արբանյակը, ընկնելով օվկիանոսը, կործանվել է:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն, SpaceX-ը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

Իլոն Մասկի հրթիռը կործանել է ԱՄՆ-ի կառավարության գաղտնի արբանյակը