780 ձիաուժ հզորությամբ Ferrari-ն և 802 ձիաուժ հզորությամբ Audi-ն մրցել են 300 կմ/ժամ արագություն զարգացնելիս (տեսանյութ)

23:30 • 10.01.18

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվում է, թե ինչպես է 802 ձիաուժ հզորությամբ Audi R8 մոդելը մրցում 780 ձիաուժ հզորությամբ Ferrari 488 GTB մոդելի հետ՝ մինչև 300 կմ/ժամ արագություն զարգացնելով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մրցավազքին մասնակցել են մոդելների թյունինգային տարբերակները, քանի որ Ferrari 488 GTB-ի ստանդարտ տարբերակի հզորությունը 670 ձիաուժ է, իսկ Audi R8-ինը՝ 610: Մոդելների կատարելագործման մասին տեսանյութին կից ոչինչ չի նշվում:

Ինչպես աղբյուրը հիշեցնում է, անցյալ տարվա ամռանը նման մրցելույթի մասնակցել են Mercedes-AMG E 63 S, BMW M5 և Audi RS7 մոդելները:

 

780 ձիաուժ հզորությամբ Ferrari-ն և 802 ձիաուժ հզորությամբ Audi-ն մրցել են 300 կմ/ժամ արագություն զարգացնելիս (տեսանյութ)