Apple-ը խոստացել է պաշտպանել երեխաներին iPhone-ներից

16:51 • 10.01.18

Ամերիկյան Apple ընկերությունը ներդրողների ճնշման տակ համաձայնել է ծնողական հսկողության գործառույթ ներդնել՝ երեխաներին սմարթֆոնային կախվածությունից պաշտպանելու համար: Այդ մասին հայտնում է The Verge-ը:


Գործառույթը, որը պետք է ներդրվի iOS-ում, թույլ կտա ծնողներին հետևել, թե որքան ժամանակ է նրանց երեխան անցկացնում iPhone-ի էկրանի առաջ, և անհրաժեշտության դեպքում սահմանափակել սարքի հասանելիությունը:


Ընկերությունը նշել է, որ լուրջ է վերաբերում սմարթֆոնից դեռահասների կախվածության խնդրին, այդ պատճառով բոլոր ջանքերը կներդնի դրա դեմ պայքարի համար:


Նոր գործառույթի ներդրման ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

 

 

Apple-ը խոստացել է պաշտպանել երեխաներին iPhone-ներից