LG-ն գլանակի պես ծալվող հեռուստացույց է ներկայացրել (լուսանկարներ)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է 65 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույց, որը չափազանց ճկուն լինելու շնորհիվ գլանակի պես ծալվում է:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տպավորիչ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Լաս Վեգասում ընթացող CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Հայտնի է, որ ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր 18 դյույմ անկյունագծով ծալվող մոդելն ու խոստացել էր ապագայում ավելի մեծ տարբերակը պատրաստել:
Ծալվող նորույթի տեխնիկական բնութագրի և գնի մասին տեղեկությունները կհրապարակվեն շնորհանդեսից հետո:













