ՆԱՍԱ-ի աստղադիտակը կարևոր տեղեկություններ է հաղորդել աստղերի ձևավորման մասին

20:56 • 10.01.18

ՆԱՍԱ-ի աստղադիտակը, որը տեղակայված է ձևավափոխված տիեզերանավում, կարևոր տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչպես են աստղերը ծնվում գազի և փոշու փլուզման արդյունքում:

Ինչպես գրում է BBC-ն, Սոֆիայի աստղադիտարանում արված չափումներն ընդգծում են մագնիսական դաշտերի կարևորությունը աստղերի ձևավորման համար:

Աստղագետները հատուկ գործիքի օգնությամբ ուսումնասիրել են Երկրին ամենամոտ գտնվող աստղային կուտակումներից մեկը: «Ժամանակակից աստղագիտության մարտահրավերներից մեկը հասկանալն է, թե ինչպես են ձևավորվում աստղերն ու մոլորակները», - նշել է հետազոտությունների համահեղինակ Ֆաբիո Սանտոսը՝ Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանից:

«Մենք գիտենք, որ աստղերն ու մոլորակները ձևավորվում են մոլեկուլային գազի և փոշու ամպերում, որոնք առկա են Ծիր Կաթին գալակտիկայում», հավելել է գիտնականը՝ հավելելով, որ այդ ամպերը, պայմանավորված իրենց սեփական ծանրությամբ, առավել խտանում են, որից հետո էլ «խտացած միջուկներ» են ի հայտ գալիս: Հենց այդ միջուկներում էլ հայտնաբերվում են աստղերը: Իրականում այս գործընթացը բավականին բարդ և երկարատև է:

 

ՆԱՍԱ-ի աստղադիտակը կարևոր տեղեկություններ է հաղորդել աստղերի ձևավորման մասին