Facebook-ը փոխելու է իր լրահոսի աշխատելու մեխանիզմը՝ քիչ երևացող դարձնելով լուրերի հրապարակումները

11:28 • 12.01.18

Facebook-ը փոխելու է իր լրահոսի աշխատելու մեխանիզմը՝ քիչ երևացող դարձնելով բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները: Այդ մասին հայտնում է BBC-ն:


Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել է, որ փոխարենը՝ կընդգծվի բովանդակությունը, որը միջանձնային շփումների առիթ կդառնա սոցիալական ցանցն օգտագործողների միջև:


Փոփոխությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում:


«Մենք մեր համայնքից արձագանք ենք ստացել, որ բիզնեսների, բրենդների և մեդիաների հրապարակումները ճնշում են միջանձնային շփումները»,- գրել է Ցուկերբերգը:


Սոցիալական ցանցի հիմնադիրը նշել է, որ այժմ իրենց նպատակն է օգնել ավելի իմաստալից սոցիալական փոխազդեցություններ հաստատել:


«Նման փոփոխություններ ներմուծելով՝ ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ կսկսեն անցկացնել Facebook-ում, կնվազի կայքի այցելությունների համար առիթների քանակը: Սակայն ես ակնկալում եմ, որ ժամանակը, որը դուք անցկացնում եք Facebook-ում, ավելի արժեքավոր և օգտակար կդառնա»,- գրել է նա իր էջում:

 

Facebook-ը փոխելու է իր լրահոսի աշխատելու մեխանիզմը՝ քիչ երևացող դարձնելով լուրերի հրապարակումները