ՆԱՍԱ-ի աստղադիտակն աստղերից կազմված «տիեզերական ծաղկաշղթա» է պատկերել (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն հրապարակել է Ծիր Կաթին համաստեղծության կենտրոնում հավաքված աստղաբույլի լուսանկարը, որն ստացվել է Hubble աստղադիտակից:
Ինչպես ներկայացվում է ՆԱՍԱ-ի կայքում, աստղերից շատերն արդեն ծերացել են և նոր աստղեր են կազմավորել, որոնք երևում են լուսանկարի առաջին պլանում: Միչիգանի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են աստղային կուտակումների տվյալ գոտին, որը գտնվում է գալակտիկայի կենտրոնում:
«Սա դինամիկ միջավայր է տարբեր տարիքի աստղերով, որոնք պտտվում են տարբեր արագությամբ», ընդգծում են գիտնականները:
Հետազոտողները երկարամյա ուսումնասիրություններից հետո, որոնք 9 տարի են տևել, եկել եզրակացության, որ աստղերի տեղաշարժն անմիջականորեն պայմանավորված է դրանց քիմիական բաղադրությամբ:










