Samsung-ը գաղտնազերծել է ճկվող էկրանով Galaxy X սմարթֆոնը

12:33 • 13.01.18

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Լաս Վեգասում ընթացող CES-2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում անցկացրել է փակ հանդիպում, որի ժամանակ ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի նախնական օրինակը:

Ինչպես հայտնում է Letsgodigital պորտալը, քաջատեղյակ աղբյուրը ներկա է եղել հանդիպմանն ու մանրամասնել է, որ Galaxy X հեռախոսը կունենա 7.3 դյույմանոց անկյունագծով ճկվող էկրան:

Ենթադրվում է, որ մոդելի արտադրությունը կսկսվի այս տարվա նոյեմբերին, իսկ 2019թ. այն պաշտոնապես կներկայացվի հանրությանը:

Իսկ մինչ այդ մասնագետները պետք է մի շարք տեխնիկական հարցեր լուծեն: Օրինակ՝ ինչպես ապահովել էկրանի ամրությունն ու միևնույն ժամանակ տարբեր կողմերով ճկվելու հնարավորությունը:

Samsung-ը գաղտնազերծել է ճկվող էկրանով Galaxy X սմարթֆոնը