Անտարկտիդայում գիտնականները 280 մլն տարվա անտառի հետքեր են հայտնաբերել

21:43 • 14.01.18

Երկրաբանները 280 մլն տարվա ծառերի հետքեր են հայտնաբերել Անտարկտիդայում, որը, ըստ գիտնականների, ամենահին բևեռային անտառի գոյության ապացույցն է:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Վիսկոնսինին համալսարանի գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել՝ շրջելով լեռներով մայրցամաքում ամռան ժամանակ՝ նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Հնագույն նմուշները նրանք հայտնաբերել են ներկայիս ժայռերի տեղանքում, որտեղ ժամանակին սաղարթախիտ անտառ էր աճում:

Գիտախումբը նախկինում 13 ծառից մնացած հետքեր է հայտնաբերել, որոնք 260 մլն տարվա հնության են, ինչը նշանակում է, որ անտառն այնտեղ գոյություն կարող էր ունենալ նախքան առաջին դինոզավրերի հայտնվել Պերմյան ժամանակաշրջանի վերջում:

Գիտնականները վերադարձել են գտածոների հայտնաբերման վայր՝ շարունակելու ուսումնասիրություններն ու պարզելու հանգամանքները, որոնցում աճել է բուսականությունը:

 

  

Անտարկտիդայում գիտնականները 280 մլն տարվա անտառի հետքեր են հայտնաբերել