Թուրք հաքերները կոտրել են գերմանական Der Spiegel-ի գլխավոր խմբագրի թվիթերյան էջն ու նրա փոխարեն ներողություն խնդրել Էրդողանից
Թուրք հաքերները կոտրել են գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինքբաումերի Twitter-յան պաշտոնական էջը, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Թուրքական «Այյըլդըզ» հաքերային խումբն էջի վրա տեղադրել է Թուրքիայի դրոշի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն ու Բրինքբաումերի անունից գրառում արել, որով վերջինս իբր ներողություն է խնդրում Էրդողանին քննադատող նյութեր հրապարակելու համար:
Հաքերները սպառնացել են, որ կշարունակեն եվրոպական ու, մասնավորապես, գերմանական լրատվամիջոցների դեմ որսը:
Նշենք, որ նույն թուրքական հաքերային խումբն ամիսներ առաջ կոտրել էր պոլսահայ մտավորական, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի Twitter-յան հաշիվը, երբ Նշանյանը փախել էր թուրքական բանտից:










