Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր G-Class-ը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Դետրոյթի միջազգային ավտոսրահում ներկայացրել է նոր սերնդի G-Class արտաճանապարհային մեքենան՝ 2019 G550-ը, որն առաջին հայացքից դժվար է տարբերել նախորդ մոդելից:
Սակայն, ինչպես նշում է motor.ru-ն, այն միանգամայն նոր մեքենա է: Այլ կերպ ասած՝ վերջին 4 տասնամյակում սա G-Class-ի ամենագալի փոփոխություն կրած տարբերակն է:
Նոր G-Class-ն առավելագույնս նման է նախորդ մոդելներին: Դա արվել է միտումնավոր, որպեսզի հնարավոր լինի պահպանել մեքենայի այցեքարտ դարձած ուղղանկյունաձև դիզայնը:
Նորույթը շատ ավելի մեծ է, դրա ներքին սրահն էականորեն ընդարձակ է: Ի տարբերության արտաքին դիզայնի՝ մեքենայի ներսն ամբողջովին փոխվել է: Առջևի մասում տեղադրված է 12.3 դյույմ անկյունագծով 2 էկրան:
The Verge-ը հավելում է, որ մեքենայի գլխավոր առանձնահատկություններից մեկը MBUX ձայնային օգնականի ծառայությունն է:
Աղբյուրը նկատում է, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա G-Class-ն էժան հաճույք չէ: Մեքենայի գինը սկսվում է 107.000 եվրոյից: Այն վաճառքում կհայտնվի մայիսին:


![]()











