Lexus-ը գերշքեղ քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)
Lexus մեքենաշինական ընկերությունը Դետրոյթում մեկնարկած միջազգային ավտոսրահում ներկայացրել է LF-1 Limitless կոնցեպտուալ քրոսովերը՝ բացահայտելով, թե ինչպես է տեսնում ապագա մոդելների դիզայնի զարգացման ուղղությունը:
Ինչպես նշում է motor.ru-ն, Lexus LF-1 Limitless-ի դիզայնը ստեղծվել է Toyota-ի մասնագետների հետ համագործակցության արդյունքում: Տպավորիչ նորույթի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն դեռևս չկա:
Նշվում է միայն, որ այն կարելի է «զինել» ջրածնային, հիբրիդային, բենզինային ու ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգերով:
Ինչ վերաբերում է մեքենայի ներքին հարդարանքին, ապա դիզայներները միանշանակ հրաժարվել են կոճակներից ու սեղմակներից՝ դրանք փոխարինելով ձեռքի շարժումները հասկացող սենսորներով:
Գերշքեղ քրոսովերն ունի ինքնակառավարման համակարգ, քառաչափ նավիգացիոն համակարգ, որը, հաշվի առնելով ուղևորների թիվն ու ճանապարհի երկարությունը, կարող է առաջարկել կանգ առնել ռեստորանի մոտ, մեքենան լիցքավորել կամ հյուրանոցում համար ամրագրել:






















