Ռուսաստանում ևս հայց են ներկայացրել Apple ընկերության դեմ 

18:44 • 16.01.18

Ռուսաստանում առաջին անգամ հայց է ներկայացվել ամերիկյան Apple ընկերության դեմ, որը միտումնավոր կերպով դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայցը ներկայացվել է մոսկովյան դատարանում: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ վերջինս, ում iPhone 6-ն սկսել է դանդաղ աշխատել, խնդրում է 55 000 ռուբլի փոխհատուցում վճարել: Բացի դրանից` փաստաբանը հայտնել է, որ մինչև օրվա ավարտը նախատեսվում է ևս 4 հայց ներկայացնել:

NLF Group-ի ղեկավար գործընկեր Մաքսիմ Կարպովն իր հերթին մեկնաբանել է, որ այս հարցով ներկայացված առաջին հայցերը պահանջում են վերացնել «հեռախոսի սեփականության իրավունքի խախտումները, որոնք դրսևորվում են աշխատունակության նվազեցմամբ»:

Նրա խոսքով՝ հիմնական պահանջն է վերացնել նախորդ սերունդների iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը  iOS 11 նոր օպերացիոն համակարգի ներկայացումից հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Apple տեխնոլոգիական ընկերության արած հայտարարությունից հետո, բազմաթիվ մարդիկ դատական հայցեր են ներկայացրել «խնձորային բրենդի» դեմ:

Հայցվորների շարքում է հայազգի Վիոլետա Մայիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում:



Ռուսաստանում ևս հայց են ներկայացրել Apple ընկերության դեմ