ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն մեքենաները
ԱՄՆ-ում անցկացվող Դետրոյթի միջազգային ավտոսրահի շրջանակներում որոշվել են 2017 թվականի լավագույն ավտոմեքենաները: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, առաջատարը ճանաչվել է Honda Accord-ը:
Այս տարի ճապոնական մոդելի հետ մրցակցել են Toyota Camry և Kia Stinger մարդատար մեքենաները:
Ընտրվել է նաև լավագույն քրոսովերը: Այս շարքում առաջատարն է դարձել Volvo XC60 մակնիշի մեքենան, որը շրջանցել է Alfa Romeo Stelvio և Honda Odyssey մոդելներին:
Բացի դրանից՝ ընտրվել է տարվա լավագույն արտաճանապարհայինը: Ամենից շատ ձայն այս անվանակարգում ստացել է Lincoln Navigator-ը:










