Հյուսիսային Կորեան ներկայացրել է օդափոխման համակարգով սեփական ավտոմեքենան

14:37 • 16.01.18

Հյուսիսային Կորեան սկսել է գովազդել ավտոմեքենաների նոր մոդելներ: Այդ մասին հաղորդվում է ՌԴ-ում ԿԺԴՀ դեսպանատան մամուլի հաղորդագրությունում, հայտնում է lenta.ru-ն:


«Նենարա» ավտոմեքենաների մոդելային շարքում կան ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, մեծ ավտոբուսներ և անգամ փոքր բեռնատարներ:


«Նենարա» ավտոմեքենաների տարբեր մոդելները զարգացնում են ժամում 120-ից 180 կիլոմետր առավելագույն արագություն:


Ավտոմեքենաները, բացի այդ, համալրված են օդափոխման համակարգով, ապակիների էլեկտրական կարգավորիչով և կայանման ռադարով:

 

Հյուսիսային Կորեան ներկայացրել է օդափոխման համակարգով սեփական ավտոմեքենան