Հրապարակվել են դեպի Լուսին խորհրդային գաղտնի առաքելության մանրամասները
Ուղիղ 45 տարի առաջ «Լուսին 21» միջմոլորակային կայանը՝ «Լուսագնաց-2» հեռակառավարվող ռոբոտ-սարքով, մեղմ վայրէջք է կատարել Երկրի արբանյակի վրա:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգն առաջին անգամ հրապարակել է կայանի աշխատանքների և խնդիրների մասին գաղտնազերծված զեկույցը մինչև կապի մեջ գտնվելու վերջին պահը:
Եզակի փաստաթղթում ներկայացված են լուսնագնացի կառավարման բոլոր կետերը, ինչպես նաև դրա ճանապարհին առաջացած խնդիրներն ու դրանց լուծումները: Հեռակառավարման համակարգն աշխատել է 1973 թվականի հունվարի 16-ից մինչև մայիսի 10-ը:
Փաստաթուղթը բաղկացած է երկու մասից. առաջինում նկարագրվում է տիեզերակայանի սարքավորումների աշխատանքը, իսկ երկրորդում՝ կապի ցամաքային համալիրի աշխատանքը: Այս մշակումները պատասխանատու էին «Լուսնագնաց-2»-ի կառավարման համար և թույլ էին տալիս լուսանկարներ ստանալ Լուսնի մակերեսից:
Հաշվետվության մեջ նշվում է «Լուսնագնաց-2»-ի աշխատանքների ավարտի մասին: Կապի 503-րդ սեանսի ժամանակ սարքավորման ներսում ջերմաստիճանը հասել էր 43-47 աստիճանը, որից հետո լուսնագնացն այլևս կապի դուրս չի եկել:










