Առաջիկա օրերին Երկրի կողքով «վտանգավոր» դասակարգված երկնաքար կանցնի՝ 108 000 կմ/ժամ արագությամբ

22:02 • 17.01.18

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար կանցնի, որը մեծությամբ համեմատել է աշխարհի ամենաբարձր կառույցի՝ «Բուրջ Խալիֆա» աշտարակի հետ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 2002 AJ129 անվանումն ստացած երկնաքարը ՆԱՍԱ-ն դասակարգել է որպես «պոտենցիալ վտանգավոր»: Այն մեր մոլորակի կողքով կանցնի 107 826 կմ/ժամ արագությամբ: Դա շուրջ 15 անգամ ավելի արագ է, քան աշխարհի ամենաարագընթաց օդանավը՝ North American X-15 գերձայնային ինքնաթիռը, որը կարող է 7300 կմ/ժամ արագություն զարգացնել:

Երկնաքարը 1.1 կմ լայնություն ունի, որը գերազանցում է Դուբայի «Բուրջ Խալիֆա» հայտնի աշտարակի բարձրությունը (800 մետր):

Ենթադրվում է, որ այն մեր մոլորակին կհասնի փետրվարի 4-ին՝ գտնվելով 4 208 641 կմ հեռավորությամբ, որը տիեզերական չափումների համար բավականին մոտ տարածություն է: