Ferrari-ն հաստատել է արտաճանապարհային մոդելի թողարկումը
Իտալական Ferrari ընկերությունը որոշում է կայացրել սերիական թողարկման հանձնել արտաճանապարհային մոդելը: Motor.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին Դետրթյոի ավտոսրահի շրջանակներում հայտնել է Fiat Chrysler Automobiles դաշինքի ղեկավար Սերջիո Մարիկոնեն:
Նրա խոսքով՝ նորագույն մոդելն այնպիսի արտաքին կունենա, ինչպիսին վայել է Ferrari-ի արտաճանապարհայինին: Նա նշել է, որ դա կլինի իր դասում ամենաարագընթաց մեքենան: Ներկա պահին այդ տիտղոսը պատկանում է Lamborghini Urus-ին: Մինչդեռ Ferrari-ի ղեկավարը որպես հիմնական մրցակից նշել է Alfa Romeo Stelvio Quadrifoglio մոդելը:
100 կմ/ժամ արագությունը 650 ձիաուժ հզորություն ունեցող ամենագնացը կզարգացնի 3.6 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կկազմի 305 կմ/ժամ:
Շուկայում արտաճանապարհային «Ֆեռարին» կհայտնվի 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբին:










