iOS 10-ով և 11-ով գործող ցանկացած iPhone արգելափակելու տարբերակ է գտնվել (տեսանյութ)

14:19 • 17.01.18

iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի օգտատերերը նոր վրիպում են հայտնաբերել համակարգի աշխատանքում, որը թույլ է տալիս վայրկենապես արգելափակել iOS 10-ով և 11-ով աշխատող ցանկացած iPhone։ Խոցելիության մասին պատմել է YouTube-ի EverythingApplePro ալիքի օգտատերը:

Տեսանյութում նշվում է, որ iPhone-ն անջատելու համար բավական է հատուկ հղումով հաղորդագրություն ուղարկել, որը ստանալուց հետո սմարթֆոնը կդադարի արձագանքել ցանկացած սեղմումների:

Երեք րոպե անց համակարգը կվերբեռնի օգտատիրոջ ինտերֆեյսը, սակայն հատուկ հղում պարունակող հաղորդագրությունը նորից ստանալուց հետո այն կրկին կանջատվի:

Ընդ որում՝ հաղորդագրությունն ուղարկող iPhone-ի օգտատիրոջ հեռախոսը «կախում է» ընդամենը մի քանի վայրկյան, ինչից հետո շարունակում է նորմալ աշխատել:

Նշվում է, որ այս վտանգից խուսափելու միակ միջոցը նման հաղորդագրություն ուղարկող օգտատիրոջն արգելափակելն է:

 

 

iOS 10-ով և 11-ով գործող ցանկացած iPhone արգելափակելու տարբերակ է գտնվել (տեսանյութ)