Samsung-ը Ձմեռային օլիմպիադայի մասնակիցների համար բացառիկ սմարթֆոն կթողարկի (լուսանկար)

11:55 • 17.01.18

2018թ. Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկեր Samsung Electronics Co.-ն հայտարարել է, որ մարզական մրցումների մասնակիցներին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներին կնվիրի բացառիկ Galaxy Note 8 սմարթֆոններ:

Ինչպես նշում է engadget.com-ը, հեռախոսներն ազատ վաճառքում չեն հայտնվի ու կբաժանվեն միայն հարավկորեական Փյոնչհան օլիմպիական քաղաք ժամանած մարզիկներին, ՄՕԿ ներկայացուցիչներին:

Ընդհանուր առմամբ, թողարկվելու է 4.000 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը ձևավորված է լինելու օլիմպիական թեմայով՝ հետին պանելին օլիմպիական օղակների պատկերով:

Ընկերությունից մանրամասնել են, որ հեռախոսը համալրված է հատուկ հավելվածով, որի միջոցով հնարավոր կլինի ձմեռային խաղերի մասին տեղեկություն գտնել:

 

Samsung-ը Ձմեռային օլիմպիադայի մասնակիցների համար բացառիկ սմարթֆոն կթողարկի (լուսանկար)