Apple-ն ԱՄՆ-ին 38 միլիարդ դոլար կվճարի

13:19 • 18.01.18

Apple Inc. ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ին 38 միլիարդ դոլարի չափով միանվագ հարկ կվճարի արտասահմանյան կապիտալի համար և կմեծացնի երկրում ծախսերը՝ ցանկանալով ընդգծել Միացյալ Նահանգների տնտեսությունում իր ներդրումը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ տարիներ շարունակ ընկերությունը քննադատության է ենթարկվել Չինաստանում արտադրությունը կազմակերպելու համար:


Ընդհանուր առմամբ, ընկերությունը պատրաստվում է ԱՄՆ-ի տնտեսության մեջ ուղղակիորեն ներդնել մոտ 30 միլիարդ դոլար առաջիկա հինգ տարվա ընթացքում:


Apple Inc.-ը պատրաստվում է նաև Միացյալ Նահանգներում ստեղծել ավելի քան 20 հազար աշխատատեղ՝ իր կամպուսում աշխատանքի ընդունելով նոր մարդկանց և կառուցելով ևս մեկ կամպուս ԱՄՆ-ի տարածքում:


Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընկերության այդ որոշումն անվանել է «մեծ հաղթանակ աշխատողների և, ընդհանուր առմամբ, երկրի համար»:

 

Apple-ն ԱՄՆ-ին 38 միլիարդ դոլար կվճարի