Գերմանացի բլոգերը «թռչող լոգարանով» գնացել է հացաբուլկեղենի խանութ (լուսանկարներ, տեսանյութ)
YouTube-ի The Real Life Guys ալիքը վարող երեք բլոգեր ուշագրավ տեսանյութի միջոցով ցուցադրել է իրենց պատրաստած արտառոց փոխադրամիջոցը՝ «թռչող լոգարանը», որով նրանցից մեկը գնացել է հացաբուլկեղենի խանութ և գնումներ արել: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Ինչպես նշում է T-online-ը, չորս շարժիչով աշխատող փոխադրամիջոցի հիմքում ընկած է կառավարվող թռչող սարք, որին տաշտաման է ամրացվել:
Տեսանյութում ցուցադրվում է՝ ինչպես է բլոգերներից մեկը նստում դրա մեջ, հեռակառավարման վահանակի միջոցով օդ բարձրացնում այն, անցնում դաշտի վրայով և հասնում հրուշակեղենի խանութ:
«Կարծում եմ՝ դեռ պետք է սովորեմ դուրս գալ սրանից», - թռիչքից հետո ասել է երիտասարդը:
Փոխադրամիջոցը մշակող մյուս բլոգերը նշել է, որ իրենք երկար ժամանակ են մտածել այն ստեղծելու մասին, սակայն չեն ենթադրել, որ աշխատանքն այսքան արագ կավարտվի:
«Աշխատանքն ավարտելուց հետո մի երկու օր զբաղվեցինք դիզայնով և ծրագրավորմամբ», - ասել է նա:


















