iPhone X-ի պահանջարկը չի արդարացրել սպասումները. ԶԼՄ-ներ
KGI վերլուծական ընկերության մասնագետները հայտնում են, որ iPhone X առաջատար սմարթֆոնի պահանջարկն այնքան էլ մեծ չէ, ինչպես ենթադրվում էր սկսզբնական շրջանում:
Ինչպես գրում է 9to5mac-ը, վերլուծաբանների կարծիքով՝ Apple ընկերությունը 18 մլն սմարթֆոն է մատակարարելու միայն ընթացիկ եռամսյակում: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ այդ քանակը կարող է հասնել 20-30 մլն օրինակի:
Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ներկայացրած վերջին առաջատար գաջեթի ոչ բավարար վաճառքի պատճառների շարքում նշվում է չինական շուկայում սպառողների քանակի նվազումը: Մասնագետների կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ գնորդներն առավել հազվադեպ են սկսել փոխել իրենց հեռախոսները:
Եվս մեկ պատճառ նշվում է սմարթֆոնի էկրանի դիզայնը նվազեցնում է նրա աշխատանքային հարթակը:
Ընկերությունը վերահաստատում է նաև 6.1 դյույմ անկյունագծով սմարթֆոնի և դրա հետ ներկայացվելիք ևս երկու նորագույն մոդելի թողարկումը այս տարվա աշնանը: 










