Facebook-ը նորությունների աղբյուրների հավաստիությունը կորոշի օգտատերերի շրջանում հարցումների միջոցով. Ցուկերբերգ

13:56 • 20.01.18

Facebook սոցիալական ցանցը կհարցնի օգտատերերին, թե որ լրատվական ռեսուրսներին են նրանք առավել շատ վստահում:


Ավելի վաղ սոցցանցին քննադատել էին բանի համար, որ այն կեղծ նորությունների տարածման մեխանիզմ էր հանդիսանում: Ինչպես ասված է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրությունում՝ ապագայում օգտատերերի լրահոսում առավել հաճախ երևալու են հաղորդագրություններ տեղեկատվության հավաստի աղբյուրներից:


«Ժամանակակից աշխարհում չափազանց շատ են ընկնում սենսացիաների, ապատեղեկատվության և տեսակետների բևեռացման հետևից»,- գրել է Ցուկերբերգը:


Նշվում է, որ Facebook-ը հարցումներ է իրականացնելու գրանցված օգտատերերի շրջանում, թե արդյոք նրանք ծանոթ են նորությունների այս կամ այն աղբյուրին, ինչպես նաև՝ որքանով են վստահում այդ աղբյուրին:


Որոշ զանգվածային լրատվամիջոցներ «վայելում են միայն իրենց ընթերցողների կամ հանդիսատեսի վստահությունը, մինչդեռ այլ լրատվամիջոցների վստահում են հասարակության ավելի լայն շերտերը, այդ թվում՝ մարդիկ, որոնք չեն հետևում դրանց», գրել է սոցցանցի ղեկավարը:


Առաջին հարցումներն անց են կացվելու հաջորդ շաբաթ:

 

Facebook-ը նորությունների աղբյուրների հավաստիությունը կորոշի օգտատերերի շրջանում հարցումների միջոցով. Ցուկերբերգ