Ռուս տիեզերագնացը «հեծնել» է փոշեկուլն ու դրանով թռել ՄՏԿ-ում (տեսանյութ)

11:51 • 21.01.18

Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովն իր թվիթերյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տղամարդը փոշեկուլը «հեծած»՝ թռչում Միջազգային տիեզերակայանով:

«Շատ հաճախ հարցնում են՝ արդյոք կայանում թռչո՞ւմ ենք փոշեկուլին նստած: Ստիպված պատասխանում էի, որ չեմ փորձել: Վերջին շաբաթօրյակի ժամանակ մտածեցի, որ արդեն 3-րդ անգամն եմ ՄՏԿ-ում, ու արդեն ժամանակն է փոշեկուլի թռիչքային փորձարկում իրականացնել»,-տեսանյութին կից գրել է Շկապլերովը:

Կարճ տեսանյութում տղամարդը մի քանի մետր թռչում է Ար Քելիի I believe I can fly երգի հնչյունների ներքո:

 

 

Ռուս տիեզերագնացը «հեծնել» է փոշեկուլն ու դրանով թռել ՄՏԿ-ում (տեսանյութ)