Փորձագետներն ասել են՝ որն է Դետրոյթի ավտոսրահի ամենատպավորիչ նորույթը (տեսանյութեր)
Մեքենաշինության ոլորտի փորձագետները հրապարակել են Դետրոյթի միջազգային ավտոսրահի ամենատպավորիչ նորույթների ցանկը, որը գլխավորել է Lexus LF-1 գերշքեղ քրոսովերը, հայտնում է carsweek.ru կայքը:
Հայտնի է, որ այս մոդելով Lexus ընկերությունը բացահայտել է, թե ինչպես է տեսնում ապագա մոդելների դիզայնի զարգացման ուղղությունը: Lexus LF-1 Limitless-ի դիզայնը ստեղծվել է Toyota-ի մասնագետների հետ համագործակցության արդյունքում:
Մեքենան կարելի է «զինել» ջրածնային, հիբրիդային, բենզինային ու ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգերով:
Ինչ վերաբերում է դրա ներքին հարդարանքին, ապա դիզայներները միանշանակ հրաժարվել են կոճակներից ու սեղմակներից՝ դրանք փոխարինելով ձեռքի շարժումները հասկացող սենսորներով:
Գերշքեղ քրոսովերն ունի ինքնակառավարման համակարգ, քառաչափ նավիգացիոն համակարգ, որը, հաշվի առնելով ուղևորների թիվն ու ճանապարհի երկարությունը, կարող է առաջարկել կանգ առնել ռեստորանի մոտ, մեքենան լիցքավորել կամ հյուրանոցում համար ամրագրել:
Հայտնի է, որ Դետրոյթի ամենատպավորիչ նորույթների շարքից են նաև Infiniti Q Inspiration սեդանը, նոր Geländewagen-ը, Honda Insight-ն ու նոր KIA Forte-ն:
Lexus LF-1
Infiniti Q Inspiration
Geländewagen
Honda Insight
KIA Forte










