iPhone-ի կեղծ մարտկոցը պայթել է չինացու բերանում (լուսանկարներ, տեսանյութ)

17:04 • 23.01.18

Չինաստանում օգտագործված տեխնիկայի խանութում iPhone-ի կեղծ մարտկոցը պայթել է հաճախորդի բերանում. պայթյունի պատճառներն անհայտ են: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը, ցանկանալով ստուգել սարքը, դրել է այն բերանում և կծել, ինչից հետո վառ լուսարձակում և պայթյուն է տեղի ունեցել: Վախից և անսպասելիությունից նա նետել է մարտկոցը գետնին:

Նշվում է, որ այդ պահին հաճախորդի և նրա ուղեկցի մոտակայքում առնվազն հինգ մարդ է եղել, սակայն ոչ ոք վնասվածքներ չի ստացել:

Հայտնի է, որ օգտագործված հեռախոսների վաճառքով զբաղվողները հաճախ հանում են սարքերի օրիգինալ մարտկոցները՝ փոխարինելով դրանք կեղծ և էժանագին մարտկոցներով:

 

 

  

iPhone-ի կեղծ մարտկոցը պայթել է չինացու բերանում (լուսանկարներ, տեսանյութ)