Ռոբոտ վաճառողին հեռացրել են աշխատանքից՝ վատ կատակների համար

13:07 • 23.01.18

Margiotta Food & Wine սուպերմարկետների շոտլանդական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել Ֆաբիո անունով Pepper ռոբոտին: Նա չի կարողացել կատարել իր պարտականությունները և վատ կատակներ է արել, հայտնում է Digital Trends-ը:


Ֆաբիոն պետք է այցելուներին օգներ ապրանքների որոնման հարցում: Խանութի աշխատակիցները գովել են ռոբոտին, սակայն նա չի կարողացել գնորդներին բացատրել՝ որտեղ են այս կամ այն ապրանքները: Այսպես, հարցին այն մասին, թե որտեղ է կաթը, Ֆաբիոն պատասխանել է, որ սառնարանում է, բայց չի բացատրել, թե որտեղ է այն: Ուրիշ հաճախորդներ ընդհանրապես պատասխան չեն ստացել իրենց հարցերին:


Խանութի սեփականատերը նաև պատմել է դեպքի մասին, երբ ռոբոտը փորձել է թեթևացնել իրավիճակը և տնօրենի վրա տպավորություն գործել կատակ անելով:


«Ինչպե՞ս է կոչվում, երբ մի կով հետևում է մեկ այլ կովի: Հետապնդո՛ւմ» (բառախաղ. ռոբոտը պատասխանել է «A Steak out», ինչը կարելի է թարգմանել որպես «Սթեյք» կամ «Հետապնդում»),- ասել է Ֆաբիոն:


Արդյունքում՝ այցելուները սկսել են խուսափել ռոբոտից, իսկ ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Ֆաբիոյի ծառայություններից: Խանութում նա աշխատել է ընդամենը մեկ շաբաթ: Ռոբոտին հետ են ուղարկել Heriot-Watt ուսումնական կենտրոն, որը տրամադրել էր նրան փորձարկման շրջանակում:

 

Ռոբոտ վաճառողին հեռացրել են աշխատանքից՝ վատ կատակների համար