Canalys-ը հայտնել է՝ որ սմարթֆոնն է աշխարհում ամենավաճառվածը
2017 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների համաձայն՝ ամենավաճառված սմարթֆոն է ճանաչվել iPhone X-ը. հաշվարկների համաձայն՝ Apple-ը 29 միլիոն սարք է մատակարարել: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Canalys անկախ վերլուծական ընկերության կայքում:
«Նոյեմբերի սկզբին Apple-ը բախվել էր առաքման հետ կապված խնդիրների, սակայն նոյեմբերի վերջին և դեկտեմբերին արտադրության հսկայական աճի է հասել: Սա օգնել է ընկերությանը բավարարել և նույնիսկ բարձրացնել շուկայի պահանջարկը մինչև եռամսյակի վերջ», - նշել է վերլուծաբան Բեն Սթենտոնը:
Վերլուծաբանների կարծիքով՝ թանկարժեք iPhone X-ի մեծ ժողովրդականությունը պայմանավորված է երկու գործոնով. վարկերի հեշտ հասանելիություն և հին սարքերի փոխանակման ծրագրեր: Արդյունքում հին iPhone-ի օգտատերը կարող էր հանձնել իր սարքն Apple-ին և զեղչ ստանալ նոր սմարթֆոն գնելու համար: Միևնույն ժամանակ, ընկերությունում դեռ չեն հրապարակել եռամսյակի արդյունքները:
Հունվարի 22-ին KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն կանխատեսել է iPhone X-ի արտադրության և վաճառքի վաղաժամ դադարեցումը: Նրա խոսքով՝ Apple-ը կդադարի թողարկել սմարթֆոնն արդեն 2018 թվականի ամռանը, իսկ վաճառքը կդադարեցվի՝ նոր մոդելի թողարկման պատճառով:










