Հնդկաստանի կրթության նախարարն առաջարկել է դպրոցական ծրագրից հեռացնել էվոլյուցիայի տեսությունը

21:02 • 24.01.18

Հնդկաստանի կրթության նախարար Սատյապալ Սինգհն առաջարկել է դպրոցական ծրագրից հեռացնել էվոլյուցիայի տեսությունը: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:

Սինգհի խոսքով՝ ինքը գիտականորեն վստահելի չի համարում էվոլյուցիայի տեսությունը:

«Երկրի վրա հայտնվելու պահից ի վեր մարդը միշտ մարդ է եղել: Մեր նախնիներից ոչ ոք չի պատմել, որ տեսել է՝ ինչպես է կապիկը մարդ դարձել: Դպրոցների և քոլեջների կրթական ծրագրում պետք է փոփոխություններ մտցնել», - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ինքը 10-15 գիտնական գիտի ամբողջ աշխարհում, որոնք նույնպես գիտական տեսանկյունից սխալ են համարում էվոլյուցիայի տեսությունը:

Որպես նախարարի հայտարարության պատասխան՝ ավելի քան երկու հազար հնդիկ գիտնական խնդրագիր է ստորագրել՝ պարզեցված անվանելով Սինգհի հայտարարությունները, որոնք մոլորեցնում են և «ոչ մի գիտական հիմնավորում չունեն»:

Հնդկաստանի կրթության նախարարն առաջարկել է դպրոցական ծրագրից հեռացնել էվոլյուցիայի տեսությունը