Մասնագետը նախազգուշացրել է՝ ինչով է վտանգավոր եղունգների մշտական երկարացումն ու լաքապատումը

13:37 • 24.01.18

Եղունգների մշտական երկարացումն ու լաքի օգտագործումն առաջացնում են առողջական խնդիրներ:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման եզրահանգման է եկել բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Զատորսկայան, որի կարծիքով՝ եղունգների կանոնավոր երկարացումն ու լաքապատումը խանգարում է դրանց ճիշտ աճին, վնասում որակին, ամրությանը: Բացի այդ, դա կարող է հանգեցնել նրան, որ եղունգը սկսի առանձնանալ մաշկից:

«Հասկացեք, ես կանանց կոչ չեմ անում բացառապես հրաժարվել եղունգները երկարացնելու ու լաքապատելու պրակտիկայից: Բայց տարվա մեջ մի քանի ամիս դրանց հանգիստ է հարկավոր»,-նշել է բժիշկը:

Բացի այդ, նա նախազգուշացրել է, որ գեղեցկության սրահներում եղունգները հարդարող կանայք պետք է հիշեն սնկային հիվանդությունների բարձր ռիսկի մասին:

Մասնագետը նախազգուշացրել է՝ ինչով է վտանգավոր եղունգների մշտական երկարացումն ու լաքապատումը