Հյուսիսային Իռլանդիայի բժիշկները դեռահասի կտրված ոտքը միտումնավոր թարս են կարել (լուսանկարներ)

14:18 • 25.01.18

Հյուսիսային Իռլանդիայում բժիշկները թարս են կարել քաղցկեղով հիվանդ 15-ամյա Տրիստան Սթյուարտի ոտքը, հայտնում է The Sun-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է միտումնավոր՝ տղային նորից քայլելու հնարավորություն ընձեռելու համար:

Սկզբում բժիշկները ծնկի վերին հատվածից կտրել էին նրա աջ ոտքը, քանի որ ուռուցքն այդտեղ էր գտնվում: Հետո նրանք հեռացված ծնկի մասում թարս կարել են սրունքն ու թաթը: Նրանք այս քայլը բացատրել են այն հանգամանքով, որ սրունքաթաթային հոդը կփոխարինի ծնկային հոդին, ինչն իր հերթին կհեշտացնի պրոթեզի օգտագործումը:

Իր տեսակի մեջ հեղափոխական վիրահատությունը հաջող է ավարտվել, ինչի շնորհիվ դեռահասն այժմ ինքնուրույն քայլում է: Նշվում է, որ Տրիստանն անչափ տարված է ֆուտբոլով ու մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ապագայում կարողանա ֆուտբոլով զբաղվել:

Բժիշկների կանխատեսմամբ՝ նա բոլոր շանսերն ունի իր նպատակին հասնելու համար: Տղայի մոր խոսքով՝ Տրիստանը շատ է սիրում սպորտը և հույս ունի պարալիմպիկ մարզիկ դառնալ:

Աղբյուրը հավելում է, որ վիրահատությունն անցկացվել է 2017թ. հունիսին: Նախքան այդ Հյուսիսային Իռլանդիայում նման վիրահատություն չէր եղել:

 

 Tristan Stewart bravely battled cancer after doctors found a tumour on his leg

 The youngster underwent rotationplasty to save his leg, giving him a better chance at being able to play football

 The revolutionary operation saw doctors recreate his knee joint

 Mum Mandy says rotationplasty saved her son's life

 The 15-year-old took his first steps out of hospital after learning to walk again

Հյուսիսային Իռլանդիայի բժիշկները դեռահասի կտրված ոտքը միտումնավոր թարս են կարել (լուսանկարներ)