Համացանցում նոր տեղեկություններ են հայտնվել Nokia 9 սմարթֆոնի մասին
Համացանցում նոր տեղեկություններ են հրապարակվել Nokia 9 դեռևս չհայտարարված սմարթֆոնի մասին:
Корреспондент-ի հաղորդմամբ՝ մանրամասներ է ներկայացվում ապագա գաջեթի մասին, մասնավորապես՝ ոչ միայն կրկնակի տեսախցիկի առկայության, այլև կրկնակի լուսադիոդային առկայծման մասին:
Այսպիսով, սարքավորման հետևի վահանակի վրա մատնահետքերի սենսոր է տեղակայված, ինչպես նաև կրկնակի հիմնական տեսախցիկը:
Աղբյուրը նշում է, որ գաջեթը բարակ շրջանակներ և ծայրամասերից կորացող էկրան կստանա:
Նախատեսվում է, որ ընկերության նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա 2018-ի սեպտեմբերին:










