Ամերիկյան ընկերությունը ստեղծում է գերիրական տիկնիկներ, որոնք առաջին հայացքից չեն տարբերվում մարդկանցից (լուսանկարներ)

12:13 • 27.01.18

Ամերիկյան Abyss Creations ընկերությունն ինժեներական մտքի ու գերառաջադեմ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ստեղծում է միանգամայն գերիրական տեսքով տիկնիկներ, որոնց առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել սովորական մարդկանցից, գրում է AdMe.ru-ն:

RealDoll բրենդի ներքո ներկայացվող տիկնիկները խոսում են մի քանի լեզվով, կարողանում են հիշել տեղեկությունը: Դրանց գլխավոր առանձնահատկություններից մեկը սիլիկոնից պատրաստված մաշկն է, որը շատ նման է մարդկայինին ու իր փափկությամբ դրան չի զիջում:

 

Картинки по запросу Abyss Creations

 

Մոդելներից ամեն մեկը պատրաստվում է ձեռքով, իսկ վերջնական արդյունքն արդարացնում է թափված ջանքերը: Տիկնիկի մարմնի ամեն մի մազն ու թարթիչը մշակվում են առանձին, ինչի շնորհիվ ամեն ինչ՝ նույնիսկ հայացքը միանգամայն բնական է նայվում:


Картинки по запросу Abyss Creations

 

Պատրաստ լինելուց հետո տիկնիկներին գնում են դիզայներները, լուսանկարիչները, ոճաբանները, հավաքորդներն ու նրանք, ովքեր չեն կարողանում իրենց համար կյանքի ընկեր գտնել:

 

Картинки по запросу Abyss Creations

 

Գիտության և տեխնիկայի նման «հրաշքը» բավական թանկ հաճույք է: Դրա գինը սկսվում է 5.000 դոլարից:

 

Картинки по запросу Abyss Creations

Ամերիկյան ընկերությունը ստեղծում է գերիրական տիկնիկներ, որոնք առաջին հայացքից չեն տարբերվում մարդկանցից (լուսանկարներ)